Արևմուտքի երկրները թերագնահատեցին ՌԴ-ի` պատժամիջոցներին հարմարվելու ունակությունը. Օրբան

Վիկտոր Օրբան
Հունգարիայի կառավարության ղեկավարը քննադատել է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արևմուտքի երկրները սխալ թույլ տվեցին՝ թերագնահատելով Ռուսաստանի՝ պատժամիջոցներին հարմարվելու ունակությունը, որը նա արդեն դրսևորել էր 2015 թվականին առաջին սահմանափակումներից հետո։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Լավ հիշում եմ՝ ինչպես էինք 2015 թվականին մեծ քանակությամբսննդամթերք արտահանում Ռուսաստան․.. Երեք տարվա ընթացքում Ռուսաստանն իր գյուղատնտեսությունն ու մթերային արդյունաբերությունն այնպիսի ծավալների հասցրեց, որ եթե Հունգարիան այսօր ցանկանա այնտեղ մթերք արտահանել, կա՛մ չի ստացվի, կա՛մ շատ ավելի դժվարությամբ կստացվի, քան մինչ պատժամիջոցների սահմանումը», - ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի եթերում։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ ինքը տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը հարմարվում Արևմուտքի սահմանափակումներին:
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։
ԵՄ-ում և G7-ում մեծամասնություն չկա ռուսական նավթի գների վերին շեմը փոխելու համար