ՌԴ–ի և Էստոնիայի միջև մաքսային օգնության վերաբերյալ համաձայնագիրը դադարեցվել է

ՌԴ ՊՆ
Ի սկզբանե համաձայնագիրը կնքվել էր անորոշ ժամանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Էստոնիայի միջև մաքսային համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի գործողությունը դադարեցվել է։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Էստոնիան Ուկրաինա 113 մլն եվրոյի սպառազինություն և զինամթերք կուղարկի
«2023 թվականի մարտի 26-ին դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի գործողությունը, որը ստորագրվել է Մոսկվայում 1999 թվականի հունիսի 8-ին», - ասվում է փաստաթղթում։
Համաձայնագրի տեքստի համաձայն` Ռուսաստանը և Էստոնիան պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ուղևորափոխադրումների և բեռների հաղորդակցությունը հեշտացնելու և արագացնելու համար, միմյանց աջակցություն ցուցաբերել մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելման և հետաքննության գործում, փոխանակել համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև ձգտել մաքսային համակարգերի ներդաշնակեցմանը և միավորմանը:
Ի սկզբանե համաձայնագիրը կնքվել էր անորոշ ժամանակով։
Էստոնիայի ԱԳՆ–ն հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը լքել է հանրապետությունը