ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանից առաջին պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա նոր շունչ կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` երկկողմ հանդիպման ընթացքում այս փաստն ընդգծել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Մալթայի նախագահ Ջորջ Վելլան։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները հատուկ անդրադարձ են iկատաարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սանդրանքների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին և այլն։