Լավրովը կմեկնի Թուրքիա և Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի թեման

Լավրովն ու Չավուշօղլուն
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար. Լավրով
Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ փոխգործակցությունը և հեռանկարները այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը:
«Տեղի կունենա կարծիքների հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի վերաբերյալ ընթացիկ իրավիճակի շուրջ»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ նախարարները նախատեսում են նաև մշակել տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցը:
Առաջիկայում կա նման հնարավորություն. Միրզոյանը` Լավրովի և Բայրամովի հետ հանդիպման մասին