ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականին։
Նա Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին: