ՀԱՊԿ–ում համաձայնեցրել են ապօրինի միգրացիային հակազդելու գործողությունների ծրագիրը

Արխիվային լուսանկար
Քննարկվել է «Անլեգալ-2023» պայմանական անունը կրող գործողությունների գաղափարը, համաձայնեցվել են այս տարվա ակտիվ միջոցառումների անցկացման ժամկետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀԱՊԿ–ի «Անլեգալ» տարածաշրջանային գործողությունների միջազգային շտաբը համաձայնեցրել է 2023 թվականի համար ապօրինի միգրացիային հակազդելու գործողությունների անցկացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ–ի «Անլեգալ» տարածաշրջանային գործողությունների միջազգային շտաբի նիստը կայացել է 2023 թվականի մարտի 28-ին։
«Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ «Անլեգալ» գործողությունների անցկացման բոլոր ազգային շտաբների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներն ու Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի, պետանվտանգության մարմինների և ֆինանսական մոնիթորինգի ներկայացուցիչները», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Նիստին քննարկվել է «Անլեգալ-2023» պայմանական անունը կրող գործողության գաղափարը, համաձայնեցվել են այս տարվա ակտիվ միջոցառումների անցկացման ժամկետները։ Համաձայնեցվել են նաև գործողությունների ընթացքում փոխգործակցությանն առնչվող հարցեր, սահմանվել են կապի ալիքներն ու տեղեկատվության փոխանակման կարգը։