«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթն այս տարի ժողովրդական կլինի

«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթի նվիրված մամուլի ասուլիսը
Մրցույթն ամեն տարի՝ արդեն 14-րդ անգամ, անցկացվում է Հայաստանում։ 2022 թվականին հաղթող են ճանաչվել մարզային դպրոցների ուսուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Երևանում մեկնարկել է «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթը, սակայն այս անգամ նորամուծություններ են արվել։ Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Վադիմ Ֆեֆիլով
Նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիները լավ են տիրապետում ռուսերենին, և հենց դա է դրդել կազմակերպիչներին մրցույթը ժողովրդական դարձնել: Առաջին անգամ արդյունքների ամփոփման ժամանակ (հոկտեմբերին) հաշվի կառնվեն ոչ միայն մասնագետների, այլև հասարակ քաղաքացիների ձայները. ժողովրդական քվեարկությունը տեղի կունենա «Վկոնտակտե» սոցցանցի Ռուսական տան հարթակում: Արդեն ապրիլի 1-ից կհրապարակվեն մրցույթի մասնակիցների տեսաայցեքարտերը։
Ֆեֆիլովը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր տարի մրցույթը հավաքում է տաղանդավոր մարդկանց, որոնք իրենց կյանքի տարիները նվիրել են ռուսաց լեզվի ուսումնասիրությանն ու դասավանդմանը: Նրա խոսքով՝ լեզուն միավորում և ոգեշնչում է ռուսերենի մասնագետների ամբողջ երկրում և, մրցույթն անցնում է Հայաստանի բոլոր մարզերում:
«Սա նաև նորարարության և փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ է, քանի որ մրցում են ոչ միայն մարդիկ, այլև դասավանդման մեթոդները։ Ընդ որում՝ նորարարական և հիմնականում ոչ թե փոխառված, այլ հեղինակային», - նշեց ռուսական տան ղեկավարը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանն էլ ընդգծեց, որ 2022 թվականի մրցույթի հաղթող են դարձել մարզային դպրոցների ուսուցիչները: Նրա խոսքով՝ դա հաստատում է, որ մարզերում լեզուների ուսուցումը և, ընդհանուր առմամբ ուսուցումը, չի զիջում մայրաքաղաքի մակարդակին։
Արաքսիա Սվաջյան
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար Մարիա Կորոտինան դիվանագիտական ներկայացուցչության անունից ողջունեց հումանիտար ոլորտում երկու երկրների միջև ավանդական սերտ կապերը: Նա ընդգծեց, որ կրթական տարրը առանցքային դերակատարություն է ունեցել և այժմ էլ ունի: Կորոտինան կարևորեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը մրցույթի կազմակերպմանը:
«Շատ արժեքավոր է, որ մրցույթն անցկացվում է 14-րդ անգամ, և պրոֆեսիոնալ մանկավարժների մի ամբողջ համաստեղություն է մասնակցում», - ասաց նա:
1 / 4

Ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչների հայկական ասոցացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը ասուլիսի ժամանակ

2 / 4

2022 թվականի մրցույթի հաղթողը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սիլվա Ամրազյանն էր

3 / 4

«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթի նվիրված մամուլի ասուլիսը

4 / 4

«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթի նվիրված մամուլի ասուլիսը

Արդեն ավանդական դարձած «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթը 2009 թվականից անցկացնում է Ռուսական տունը՝ Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների մասնակցությամբ: