ԵՄ-ում և G7-ում մեծամասնություն չկա ռուսական նավթի գների վերին շեմը փոխելու համար

Հորատման սարք
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵՀ-ն իր ուսումնասիրություննէ անցկացրել ռուսական նավթի գների հարցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Եվրամիությունում և «Մեծ յոթնյակում» մեծամասնություն չկա, որպեսզի վերանայվի ռուսական նավթի գների` նախկինում սահմանված վերին շեմը։ Այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Ֆերին։
«Եվրահանձնաժողովն արդեն իր ուսումնասիրությունն է անցկացրել։ Այս պահին գների վերին շեմը փոխելու համար մեծամասնություն չկա, «Մեծ յոթնյակում»` նույնպես», - ասել է նա:
Հիշեցնենք` Արևմուտքի նավթային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ են մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից.Եվրամիությունը դադարել է ընդունել ռուսական նավթը, որը տեղափոխվում է ծովով, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան ու ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ գների սահմանափակում են մտցրել բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում. ավելի թանկ նավթ տեղափոխելն ու ապահովագրելն արգելված է։ Ռուսաստանն ի պատասխան այս որոշման փետրվարի 1-ից արգելել է նավթ մատակարարել օտարերկրյա անձանց, եթե պայմանագրերը սահմանային գնի ամրագրման մեխանիզմի կիրառում են նախատեսում ուղիղ կամ անուղղակի կերպով:
ԵՄ–ն ուսումնասիրում է ռուսական դիզվառելիքի գների սահմանաչափի հնարավորությունը. ԶԼՄ