Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտ
Պոկում վարժությունում Աշոտ Մարգարյանը բարձրացրեց 137 կգ, հրում վարժությունում՝ 163 կգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ ցույց տալով 300 կգ արդյունք։
Նա նվաճեց նաև երկու փոքր բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Աշոտ Մարգարյանը բարձրացրեց 137 կգ, հրում վարժությունում՝ 163 կգ։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի ոսկե մեդալը, մարտի 29-ին էլ բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը:
Աննա Ամրոյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Տղամարդկանց թիմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) կազմով։
Կանանց թիմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) կազմով: