Արարատյան դաշտում գիշերը հողի մակերևույթին սպասվում է մինչև 4 C աստիճան ցուրտ

Շիրանի այգի. Արխիվային լուսանկար
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են` ինչպես խուսափել ցրտահարությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հանրապետությունում այսօր և վաղը գիշերը ցածր ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում հնարավոր է ցրտահարության վտանգ։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում)։
Նշենք, որ համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2C, հողի մակերևույթին՝ 3-ից -4 C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -40C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -20C։
Արագածի տարածաշրջանում, Վանաձորում և Սպիտակում տեղում է ձյուն. կան նաև փակ ճանապարհներ