Արագածի տարածաշրջանում, Վանաձորում և Սպիտակում տեղում է ձյուն. կան նաև փակ ճանապարհներ

Ձյուն է տեղում. Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն էլ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լույս չի լինի Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում
Հավելենք, որ երեկ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և’ գիշերը, և’ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով։