ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը 76 կգ քաշային կարգում։
Աննա Ամրոյանը երկամարտում հավաքեց 204 կգ։ Պոկում վարժությունում նա 88 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը, հրումում վարժությունում 116 կգ արդյունքով չորրորդն էր։
Չեմպիոնի կոչումը երկամարտի 222 կգ (101+121) արդյունքով նվաճեց ամերիկացի Էլլա Նիկոլսոնը։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի ոսկե մեդալը, մարտի 29-ին էլ բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը:
Տղամարդկանց թիմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) կազմով։
Կանանց թիմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) կազմով: