ԱՄՆ–ում 2 ուղղաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 9 զինծառայող

Black Hawk ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Լրատվամիջոցների տեղեկություններով` ուղղաթիռները 101-րդ օդադեսանտային դիվիզիայի ենթակայության տակ էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱՄՆ Կենտուկի նահանգում երկու ուղղաթիռ Է կործանվել: Տեղեկությունը հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ցամաքային ուժերի ներկայացուցչին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ի երեկոյան:
«Ինը զինծառայող է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ցամաքային ուժերի երկու Black Hawk ուղղաթիռները կործանվել են Կենտուկիում ուսումնական առաջադրանք կատարելիս», - ասված է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղղաթիռները 101-րդ օդադեսանտային դիվիզիայի ենթակայության տակ էին։