ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Wildberries հարթակը սկսել է վաճառքից հանել ցածր վարկանիշ ունեցող ապրանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունը որոշել է տեսականուց հանել երեք միավորից ցածր միջին գնահատական ունեցող ապրանքները։ Գնահատականները ձևավորվում են հաճախորդների գրած կարծիքների հիման վրա:
«Առցանց հարթակը սկսում է կասեցնել այն ապրանքների մատակարարումները, որոնց որակից բողոքում են գնորդները։ Ավելի վաղ Wildberries-ն ուժեղացրել էր ապրանքների վրա մակնշման առկայության նկատմամբ վերահսկողությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 14-ին Wildberries-ի կետերի աշխատակիցները որոշել էին գործադուլ անել։ Պատճառը հարթակինոր քաղաքականությունն է. պայմանագրի համաձայն՝ ապրանքի տրամադրման կետերը սպասարկող անձանց զրկել են ապրանքի փոխանակումը վիճարկելու իրավունքից։