ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում ուժեղ քամու հետևանքով ճամփեզրյա ծառը տապալվել է երթևեկելի հատվածում ու փակել ճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 21:21-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ (մոտ 20 մետր), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։