ՇՀԿ երկրների ԱԽ քարտուղարները անվտանգության ամրապնդման հարցեր են քնննարկել

ՇՀԿ
ՇՀԿ Անվտանգության խորհրուրդների քարտուղարները մանրամասն քննարկել են միջազգային տեղեկատվական և բժշկակենսաբանական անվտանգության ապահովման գործում հետագա փոխգործակցության հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Նյու Դելիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ՇՀԿ-ի անվտանգության ամրապնդման մասին բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն անվտանգության ամրապնդման գործում ՇՀԿ պետությունների համագործակցության նոր դինամիկային, ինչպես նաև կազմակերպության զարգացմանը բոլոր ուղղություններով»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ՇՀԿ անդամ պետությունների հետագա փոխգործակցության խնդիրները միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման, բժշկակենսաբանական անվտանգության ապահովման, հակաթմրանյութային հարցերում համագործակցության ոլորտներում։
Շեշտադրվել են անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և նեոնացիզմի վերածննդին համատեղ հակազդմանն ուղղված կոնկրետ միջոցառումները:
«Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքներին, միջազգային իրավունքի հիմնարար նորմերը հարգելուն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ի՞նչ կարող է Հայաստանին տալ ՇՀԿ–ԱՊՀ հարթակը ռազմական տեսանկյունից. քաղաքագետի կարծիքը
Առանձին ուշադրություն է դարձվել համընդհանուր համամարդկային արժեքների պահպանման անհրաժեշտությանը, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտություն թույլ չտալուն, ինչպես նաև միակողմանի պատժամիջոցների և սահմանափակող միջոցների քաղաքականությանը հակազդելուն։