ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Չեռնոգորիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 23-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլում հաղթանակներ են տոնել Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարիամը, ի դեպ, պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին:
Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները:
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը սկսվել է մարտի 18-ին և կավարտվի մարտի 30-ին: Մրցաշարին մասնակցում են 35 երկրի 140 շախմատիստներ: