Շախմատի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանը

Աննա Սարգսյան
Հայ գրոսմայստերը վաստակել է 7,5 միավոր և անհատական մրցաշարի արդյունքներով բաժանում է 7-11-րդ հորիզոնականները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Չեռնոգորիայում անցկացված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանը։ Նա 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր ու բաժանել 7-11-րդ տեղերը։
Աշխարհի երիտասարդական առաջնություն. Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 7-ական միավորով բաժանել են 12-25-րդ տեղերը, Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով` 26-42-րդ տեղերը, Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով` 58-77-րդ տեղերը, իսկ Պոլինա Կոբակը 5 միավորով բաժանել է 79-91-րդ տեղերը։
Չեմպիոն է դարձել վրացի Մերի Արաբիձեն` վաստակելով 8.5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավել է լեհ Օլիվիա Կիոլբասան։
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնություն. Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն