Ռուսաստանը մինչև 2025 թվականը Հայաստանի հետ ռոումինգը կչեղարկի

Արխիվային լուսանկար
Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ–ում մտադիր են կապի միասնական շուկա ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանը կչեղարկի բջջային կապի միջազգային ռոումինգը ԵԱՏՄ–ի կազմի մեջ մտնող երկրների` Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»` հղում անելով ԵՏՀ–ի` միութենական պետությունների բջջային խոշոր օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանն ուղղված հայցի հավելվածին։
«Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի բջջային կապի միջազգային ռոումինգը ԵԱՏՄ–ի կազմի մեջ մտնող Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ», – հայտնում է թերթը։
Հիշեցնենք, որ ԵՏՀ խորհուրդն ավելի վաղ հաստատել էր ԵԱՏՄ–ում արդար սակագների ներդրման ծրագիրը։ Այն նաև ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի չեղարկում է նախատեսում։ Կապի միասնական շուկա (ինչպես և էլեկտրաէներգիայի և գազի միասնական շուկա) նախատեսվում է ստեղծել մինչև 2025 թվականը։