Քանաքեռ–Զեյթունում էլ ծառահատումներ կլինեն. թեղիները կփոխարինվեն ձիակասկով և սոսիներով

Կտրված ծառ
Քաղաքապետարանը ծառահատումները սկսել է Կենտրոն վարչական շրջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` Կ. Ուլնեցու փողոցում, կփոխարինվեն կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները։ Տեղեկությունը հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
«Հիմնականում թեղիները փոխարինվելու են ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն: Ուլնեցու փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն ձիակասկ սովորական և ձիակասկ պավիա ծառատեսակներով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառահատումները սկսել է մարտի 23-ից Կասկադ համալիրին հարակից տարածքից, որտեղ արդեն սակուրաներ են տնկվել։
Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա