ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հետագայում ևս առաջ մղել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացը:
Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Լիաֆորմատ պայմանագիրը պետք է փոխարինի ԱԱԳ-ի մասին ներկայումս գործող ժամանակավոր համաձայնագրին։
«Անկասկած, Իրանի և ԵԱՏՄ-ի միջև մաքսային սակագների ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր առևտրային գործարքների ընդլայնմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել էր 2018թ.-ի մայիսին:
Հիշեցնենք, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել էր 2018թ.-ի մայիսին: