Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը փակ են բեռնատարների համար

Արխիվային լուսանկար
Ճանապարհները փակվելու պատճառը եղանակային պայմանների վատթարացումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը փակ են բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակվել են»,–ասաց Հակոբյանը։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։