Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ցիցիպասին և անցել քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանով. Արխիվային լուսանկար
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8.8 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայազգի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում կայացած Masters շարքի մրցաշարի չորրորդ շրջանում հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասին (Հունաստան)։
Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:4), 6:4 հաշվով` հօգուտ Խաչանովի։ Այն տևել է 1 ժամ 33 րոպե։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա Ֆրանսիսկո Չերունդոլո (Արգենտինա, 25)–Լորենցո Սոնեգո (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ։
Ռուսաստանցի թենիսիստ Խաչանովը հրաժարվել է պատասխանել քաղաքացիությունը փոխելու մասին հարցին
ATP վարկանիշում Կարեն Խաչանովը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Մայամիում անցկացվող ATP մրցաշարը Masters 1000 շարքին է պատկանում։ Այս շարքի մրցաշարները «Մեծ սաղավարտից» հետո ամենահեղինակավորն են համարվում։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8.8 մլն դոլար։