Համաժողով Մոսկվայում. ՌԴ–ում հայկական պատմական ժառանգությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Համաժողով Մոսկվայում
Միջոցառմանը մասնակցել են առաջատար գիտնական–պատմաբաններ, քաղաքագետներ և հասարակական գործիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մոսկվայում տեղի է ունեցել «Հայերը Ռուսաստանի մշակույթի և պատմության մեջ» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվել են ՌԴ–ում հայ ժողովրդի պատմական ժառանգությանը վերաբերող տարբեր հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Միջոցառումը կազմակերպել են Մոսկվայի լուսավորության պետական համալսարանը, Ռուսաստանի «Գիտելիք» կազմակերպությունը և Արժեքաբանության ուսումնասիրման ինստիտուտը։
Մոսկվայի լուսավորության պետական համալսարանում անցկացված համաժողովին մասնակցել են առաջատար գիտնական–պատմաբաններ, քաղաքագետներ և հասարակական գործիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը: