ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանում անցկացվելիք հոկեյի բաց առաջնության ժամկետներն արդեն հստակ են։
«Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնը հայտնում է, որ այն տևելու է 1.5 ամիս` ապրիլի 2-ից հունիսի 16-ը։ Բացման արարողությունը լինելու է ապրիլի 2-ին` ժամը 11։30-ին։
Բոլոր թիմերը հավատարմագրվելու են Սառույցի հոկեյի միջազգային ֆեդերացիայում (IIHF) և գրանցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան։
Առաջնության առաջին օրը «Երևանի առյուծները» խաղալու են «Շնաձկների» հետ։
Նշենք, որ նման առաջնություն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է անցկացվելու։