Հայ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացվող աշխարհի առաջնությունում 4-րդ տեղն են գրավել

Հայ մարմնամարզիկները սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական 2-րդ առաջնությունում
Երրորդ տեղը զբաղեցրած Իտալիայի հավաքականին Հայաստանի ներկայացուցիչները զիջել են 437 հազարերորդական միավորով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Անթալիայում մեկնարկած մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության մրցումների առաջին օրը թիմային պայքարում որոշվել են չեմպիոնն ու մրցանակակիրները։
Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում հանդես են եկել Էրիկ Բաղդասարյանը, Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը, հիանալի ելույթ է ունեցել ու, վաստակելով 159, 161 միավոր (հանրագումարում), զբաղեցրել 4-րդ տեղը։ Նրանցից յուրաքանչյուրն էլ 6 գործիքի վրա է ելույթ ունեցել։
Երրորդ տեղը զբաղեցրած Իտալիայի հավաքականին մեր մարմնամարզիկները զիջել են 437 հազարերորդական միավորով, ինչը թիմային պայքարում աննախադեպ ուժեղ ու բարձր արդյունք է։ Հայաստանի երիտասարդական հավաքականը առաջին անգամ է մասնակցել թիմային պայքարին։
Աշխարհի երիտասարդական առաջնություն. Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել
Չեմպիոն է դարձել Ճապոնիայի հավաքականը, երկրորդ տեղն է զբաղեցրել Չինաստանի թիմը։
Շախմատի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանը