«Fly Arystan» ավիաընկերությունը Ակտաուից Երևան չվերթեր կիրականացնի

«Fly Arystan» ավիաընկերության ինքնաթիռը
Ղազախստանից Հայաստան թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Fly Arystan ավիաընկերությունը մայիսի 4-ից սկսում է թռիչքներ իրականացնել Ակտաու- Երևան-Ակտաու երթուղով։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Հիշեցնենք, որ Հ2022-ի հունվարին Ղազախստանում բողոքի ակցիաների ֆոնին դեպի Ղազախստան չվերթերը մի քանի օր չեղարկվել էին։ 2022–ի հունվարի 10–ին հայտնի դարձավ, ոև Հայաստանի և Ղազախստանի միջև վերսկսվում են ուղիղ չվերթերը: