Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա

Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է
Փրկարարները իրականացնում են կոտրված ծառի մասնատման և ճանապարհից հեռացման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարտի 29-ին, ժամը 16:31-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Փրկարարները իրականացնում են կոտրված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ։