Երեք տարի ընդմիջումից հետո Արթուր Ալեքսանյանը վերադառնում է Եվրոպայի առաջնություն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Հայաստանը ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կներկայանա 18 մարզիկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. 3 տարի անց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Եվրոպայի առաջնություն։ Այս մասին գրում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքէջը։
Կայքը հիշեցնում է, որ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ նա հաղթել է Եվրոպական խաղերում:
Հրապարակվել են նաև ապրիլի 17-ից 24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանն հավաքականների հայտացուցակները։
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները ԵԱ-ում հանդես կգան հետևյալ կազմերով՝
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ)։
Նշենք, որ վերջերս Հայաստանը ներկայացնող 4 ըմբշամարտիկներ` Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Հրաչյա Պողոսյանը և Ռուդիկ Մկրտչյանն ընդգրկվել էին հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։