Աշխարհի երիտասարդական առաջնություն. Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել

Ծանրամարտ
Առաջնությունում առաջին և երկրորդ տեղերը գրավել են թուրք և ղազախ մարզիկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։
Պոկում վարժությունում Մովսիսյանը գրավել է 2-րդ տեղը` գրանցելով 140 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել 166 կգ արդյունքով։
Չեմպիոն է դարձել թուրք ծանրամարտիկ Քերեմ Քուրնազը` 327 կգ արդյունքով, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Նուրդոս Սաբիրը` 321 կգ արդյունքով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի ոսկե մեդալը։ Նա պոկում վարժությունում փոքր ոսկու մեդալի է արժանացել` 128 կգ արդյունքով։
Ստացել է բոլոր նպաստները և պարգևատրումները. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Էրիկ Իսրայելյանին