ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մալթայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ Միրզոյանը կմեկնի մարտի 30-ին։
Արտգործնախարարը Մալթայում կգտնվի աշխատանքային այցով։