ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Դանակով զինված տղամարդը Պորտուգալիայի մայրաքաղաքի մահմեդական կրոնական կենտրոնում հարձակվել է մարդկանց վրա։ Տեղեկությունը հայտնում է CNN Portugal հեռուստաալիքը։
«Հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել», - հայտնում է լրատվամիջոցը։
Ըստ հեռուստաալիքի` հարձակվողը ծնունդով Աֆղանստանից է։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները վնասազերծել են հարձակվողին՝ կրակելով նրա ոտքին։ Նա ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։