Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. մեկ մարդ մահացել է

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ
Տուժածներից մեկը 3–ամյա երեխա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այսօր ժամը 17։00–ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti» և «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 26–ամյա Մ․Դ.–ն, «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ․ Մ․-ն և երեքամյա Ա․-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Կ.Մ․-ն և Ա․-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, իսկ Մ.Դ-ն Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր և բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ 2105» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 65-ամյա վարորդի դին։