ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական հատուկ գործողությունների գոտում GLSDB համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կառավարվող արկ է խոցվել, այս «խելացի» ավիառումբը Ուկրաինա է մատակարարվել ԱՄՆ–ից։
«Մեկ օրում հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 18 ռեակտիվ արկ և GLSDB կառավարվող մեկ ռեակտիվ արկ»,– ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։
Առաջին անգամ Ուկրաինային այս ռումբերի մատակարարման մասին ԱՄՆ–ն հայտարարել էր այս տարվա հունվարին։ Այն «Boeing»–ի և շվեդական «Saab»–ի համատեղ մշակումն է, որոնք ավիառումբին ռեակտիվ շարժիչ են ավելացրել և հարմարեցրել այն HIMARS–ի հետ կիրառմանը։