Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ նախագահի կազմակերպած «Ժողովրդավարության գագաթնաժողովին»

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին. Արխիվային լուսանկար
Միջոցառմանը մասնակցության հրավեր չստացած երկրներից են Ադրբեջանը, Թուրքիան, ԿԺԴՀ-ն ու Ռուսաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Գագաթնաժողով տեղի կունենա օնլայն ձևաչափով, որը նախատեսված է անցկացնել մարտի 29-ին և 30-ին։
ԱՄՆ նախագահի վարչակազմը «Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին» մասնակցելու հրավեր է ուղարկել 120 երկրների առաջնորդների։
Միջոցառմանը մասնակցության հրավեր չստացած երկրներից են Ադրբեջանը, Թուրքիան, ԿԺԴՀ-ն ու Ռուսաստանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև 2021 թվականի դեկտեմբերին կայացած նույն գագաթնաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 երկիր, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։