ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Լոռու մարզում 60–ամյա կինը հուշանվեր դաշույնով դանակահարել է 19-ամյա երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Վերջինս պատմել է, որ իրեն դանակահարել է անհայտ մի անձ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է նրա 60-ամյա հարևանուհին:
60-ամյա կինը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: