ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ եռօրյա հավաքներ են անցկացվում ՊՆ–ում

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ եռօրյա հավաքներ ՊՆ–ում
Սուրեն Պապիկյանը հավաքների մասնակիցների հետ խոսել է զինված ուժերի առջև դրված խնդիրների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈւ առջև դրված խնդիրներին` նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել է ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումներին։
Սուրեն Պապիկյանը կրկին այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս