Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի հետ խաղում

Հայաստանի հավաքականը
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի հետ ընկերական խաղից առաջ հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Վերջնական հայտացուցակում ներգրավվել են դարպասապահներ Ստանիսլավ Բուչնևը, Արսեն Բեգլարյանը, Արման Ներսեսյանը, ինչպես նաև խաղացողներ Դավիթ Դավթյանը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ուգուչուկվու Իվուն, Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը, Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյանը, Հրանտ–Լեոն Ռանոսը, Կարեն Մուրադյանը, Երջանիկ Ղուբասարյանը, Նաիր Տիկնիզյանը, Սարգիս Ադամյանը և Վահան Բիչախչյանը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ հանդիպմանը
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։ Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային առաջին տուրում պարտվեց Թուրքիայի հավաքականին (1:2):