Երևանում բացվել է «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը

«Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը
Լեգենդար թիմի խաղացողներից 4-ը՝ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսովը (Պողոսյան), Էդուարդ Մարգարովն ու Նորիկ Մեսրոպյանը մասնակցել են բացման արարողությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում բացվել է «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում ներկայացված են լեգենդար թիմի պատմության լավագույն դրվագները։ Նրանց անուն առ անուն ճանաչում են անգամ ամենաերիտասարդ ֆուտբոլասերները։
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից չորսը՝ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Էդուարդ Մարգարովն ու Նորիկ Մեսրոպյանը։
«Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը
Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ Հերբերտ Բաղդասարյանի (1937-2007) արխիվից։ Նա այդ տարիներին Հայկական ԽՍՀ պետական «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալության լուսանկարիչն էր։ Լուսանկարներ կան նաև նրա որդու` Մելիք Բաղդասարյանի արխիվից:
Սերգեյ Բոնդարենկոյի լուսանկարը «Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված ցուցահանդեսին
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հույս է հայտնել, որ «Արարատի» անունը կրկին կհնչի ամենաբարձր հարթակներում։
Գիլոյանը հիշում է 1975 թվականին «Արարատի» հաղթանակը ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում ու երկրպագուների ջերմ երջանկությունը։
Սուրեն Բաղդասարյանը «Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին
«Ֆուտբոլային այս ակումբը ապացուցել է, որ մենք թիմային մարզաձևերում նույնպես կարող ենք հաջողության հասնել։ Որտեղ կա աշխատանք, կա նաև արդյունք: Մեր թիմերի հաղթանակներն իրենց սպասեցնել չեն տա», - հավելեց նա։
Կարեն Գիլոյանը «Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին
Նշենք, որ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների արխիվային 100 լուսանկար տպագրվել է Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը (երկրպագուի օրագիր)» գրքում։
1 / 7

Լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը ցուցահանդեսին

2 / 7

Սերգեյ Բոնդարենկոյի լուսանկարներից

3 / 7

«Արարատ 73»–ի լուսանկարներից

4 / 7

«Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը

5 / 7

«Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը

6 / 7

Ռուդիկ Բաղդասարյանը «Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին

7 / 7

Սերգեյ Բոնդարենկոց «Արարատ-73»–ի 50–ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին