Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի դեսպանը ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր են քննարկել

Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի դեսպանը
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության այլ հարցերի՝ հաշվի առնելով նաև, որ Իսպանիան հուլիսից ստանձնելու է ԵՄ խորհրդում նախագահությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներով:
Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ այդ թվում նաև վերջին շրջանի ագրեսիվ գործողություններին, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությանն ու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից միջանցքի արգելափակման վերացման, ինչպես նաև Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման կարևորությունը:
ՀՀ–ի և Չեխիայի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել