ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել

ՀՀ ՊՆ շենքը
Գնդապետ Դավիդյանը զբաղեցրել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության տեղեկատվական վերլուծական վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լևոն Դավիդյանին նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,–ասված է նախագահի հրամանագրում։
Նշենք, որ գնդապետ Դավիդյանը զբաղեցրել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության տեղեկատվական վերլուծական վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Ի դեպ, Դավիդյանն այն զինվորականների թվում էր, որոնք 2021-ի փետրվարի 25-ին հայտարարություն էին տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։