Զվարթնոց գյուղի մոտ ավտոմեքենան բախվել է գովազդային սյանը. վարորդը մահացել է

Ավտովթար Էջմիածին–Երևան ճանապարհին
Ավտոմեքենայի վարորդին հոսպիտալացրել են Էջմիածնի ԲԿ, որտեղ էլ նա մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 27-ին, ժամը 06:22-ին, Զվարթնոց գյուղի մոտակայքում։
«Դեպքի վայր մեկնել է հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ: Նրանք մեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Էջմիածնի ԲԿ, որտեղ էլ նա մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։