ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանին` Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
ՌԴ նախագահը նշել է, որ Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում Դեմուրչյանը դրսևորել է առաջնորդության ցայտուն որակներ, վարպետություն և կամք:
«Հաղթեցիք ուժեղ և փորձառու մրցակիցներին, հաղթանակով հաստատեցիք բռնցքամարտի հայրենական դպրոցի ամուր, վստահ դիրքերը»,–ասված է ուղերձում։
70 կգ քաշային կարգի եզրափակիչում Դեմուրչյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ավստրալուհի Ֆրենսիս Սքոթ Քայեին:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը դուրս է մնացել մրցապայքարից։