ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից հետո կտրուկ աճել է հետաքրքրությունը թռչունների, մասնավորապես` թութակների նկատմամբ, գրում է Yeni Akit թերթը։
Նշվում է, որ թռչունների վաճառքն աճել է այն տեղեկությունների ֆոնին, թե նրանք նախապես զգում են ստորգետնյա ցնցումները:
«Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, որոնք իրենց ազդեցությունն են թողել 11 գավառների վրա, այն համոզմունքը, որ թռչունները նախապես զգում են երկրաշարժը և տարօրինակ վարք են դրսևորում, մեծացրել է քաղաքացիների հետաքրքրությունը թութակների նկատմամբ»,-ասվում է հրապարակման մեջ:

Մասնավորապես, Թուրքիայի Էլյազըղ նահանգում քաղաքացիների «ներհոսք» է նկատվում կենդանիների խանութներ։ Կենդանիների խանութի սեփականատեր Ֆաթիհ Գյուրբյուզը հայտնել է, որ երկրաշարժերից հետո վաճառքներն աճել են գրեթե 10 անգամ:
«Քաղաքացիները հետաքրքրություն են ցուցաբերում, որովհետև ասում են` թռչունները նախապես զգում են երկրաշարժը»,-ասել է նա:
«Քաղաքացիները հետաքրքրություն են ցուցաբերում, որովհետև ասում են` թռչունները նախապես զգում են երկրաշարժը»,-ասել է նա:
Գյուրբյուզի խոսքով` մարդիկ թռչուններ են գնում նաև երկրաշարժի ժամանակ երեխաների ապրած վախը հաղթահարելու համար:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին, ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։