ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Շվեդիայի ռազմական իշխանություններն արգելել է ԶՈւ աշխատակիցներին ծառայողական հեռախոսներում և պլանշետներում օգտագործել չինական TikTok հավելվածը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։
«Բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործումն ինքնին կարող է անվտանգության սպառնալիք ներկայացնել, ուստի մենք չենք ուզում, որ մեր աշխատանքային սարքավորումների վրա TikTok լինի», - գործակալությունը մեջբերում է Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Գունա Գրաուֆելդտի խոսքերը:
Որոշումը կայացվել է «բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, որ հավելվածը մշակում է օգտատերերի տեղեկությունները և սեփականատեր՝ ByteDance ընկերության, գործողությունների մասին տեղեկության հիման վրա»։
Անցյալ շաբաթ Նորվեգիայի արդարադատության և հանրային անվտանգության նախարարությունը պաշտոնյաներին խորհուրդ էր տվել հրաժարվել ծառայողական սարքերի վրա Tiktok-ի և Telegram-ի տեղադրումից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Դանիայի պաշտպանության նախարարությունը արգելել է աշխատակիցներին ծառայողական հեռախոսների և այլ սարքերի վրա չինական TikTok օգտագործել։
Ավելի վաղ պետական ծառայողների ծառայողական բջջային հեռախոսներով TikTok-ի օգտագործման նմանատիպ արգելք էր ընդունվել Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում և ամերիկյան մի շարք նահանգներում: «Անվտանգության նկատառումներից ելնելով» կորպորատիվ սարքերով TikTok-ի օգտագործումը դադարեցնելու մասին որոշում են կայացրել նաև Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը: