Սերյոժա Բարսեղյանը երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել

Սերյոժա Բարսեղյան
Պոկում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 128 կգ արդյունքով նաև փոքր ոսկի է նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի ոսկե մեդալը, տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Հավելենք, որ պոկում վարժությունում Բարսեղյանը 128 կգ արդյունքով փոքր ոսկի է նվաճել։
Հայտնել էինք, որ տղամարդկանց թիմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) կազմով։
Կանանց թիմը Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա Ալինա Սուքիասյան (71 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ) կազմով:
Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։