Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված 3 տավուշցի զինծառայողները պարգևատրվել են

Զինծառայողները պարգևատրվել են հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 2022թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված 3 տավուշցի զինծառայողներ՝ Սարմեն Բեջանյանը, Լավրենտի Եպիսկոպոսյանը և Տիգրան Մուսայելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով
Զինծառայողները պարգևատրվել են հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած միջոցառմանը պարգևները զոհված զինծառայողների հարազատներին են հանձնել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:
Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով. տեսաշարով ներկայացվել է տղաների անցած կյանքի կարճ, բայց բովանդակալից ճանապարհը:
1 / 3

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված 3 տավուշցի զինծառայողները պարգևատրվել են

2 / 3

3 / 3