Պետք է հետևենք, թե Սահմանադրությունն ՀՀ–ում ինչքանով է աշխատում և պահպանվում. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն ու Արման Դիլանյանը քննարկել են քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Խաչատուրյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և առաջիկա միջոցառումների ծրագրերը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում աշխատում, պահպանվում: Ցանկանում եմ այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունը տանել, որպեսզի հետագայում ևս մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտեղ թերություններ ունենք, որտեղ կարող ենք ավելի արդյունավետ դարձնել և ամենակարևորը՝ համատեղ անել դա»,- ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական, կրթական և այլ ոլորտներում Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իրազեկումների, քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:
Քննարկվել են նաև դատաիրավական համակարգում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կադրային համալրման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ մի շարք հարցեր: