ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ATP մրցաշարի 1/8 եզրափակիչ է դուրս եկել։ Երրորդ շրջանում Խաչանովը հաղթել է չեխ թենիսիստ Իրժի Լեգեչկային (6:2, 6:4)։
1/8 եզրափակիչում Խաչանովը կարող է հանդիպել աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկի` հույն Ստեֆանոս Ցիցիպասի (3-րդը համաշխարհային վարկանիշում) հետ, որը խաղում է չիլիացի Կրիստիան Գարինի հետ։ Նրանց մենամարտն արդեն ընթանում է, առաջին սեթում հաղթել է Ցիցիպասը (6:3)։
ATP վարկանիշում Կարեն Խաչանովը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Մայամիում անցկացվող ATP մրցաշարը Masters 1000 շարքին է պատկանում։ Այս շարքի մրցաշարները «Մեծ սաղավարտից» հետո ամենահեղինակավորն են համարվում։