Երևանում` Կապույտ մզկիթում, այսօր բացվել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի նկարիչների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ Այնտեղ ներկայացված են ինչպես կաշվե ձեռագործ, այնպես էլ հախճապակե աշխատանքներ։
Միջոցառման այցելուների թվում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նրա խոսքով` նման միջոցառումները Իրանի և Հայաստանի միջև առկա պատմական կապերը զարգացնելու հնարավորություն են տալիս։
Հավելենք, որ մեկ ամիս անց Թավրիզում կկազմակերպվի հայ ուսանողների և արվեստագետների գործերի ցուցադրություն–վաճառքը։